Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանի հիմնական նպատակը Վարդենիսի հատվածից Սևանա լիճ դուրս գալն է»․ Հայկ Մարտիրոսյան

«Ադրբեջանի հիմնական նպատակը Վարդենիսի հատվածից Սևանա լիճ դուրս գալն է»․ Հայկ Մարտիրոսյան
246
Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 04:36

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Ադրբեջանի հիմնական նպատակը Վարդենիսի հատվածից Սևանա լիճ դուրս գալն է՝ Սևանի հարավային հատվածից Վայոց Ձոր և Սյունիք մարզերը կտրելը և դեպի Նախիջևան թուրքական մեկ ցամաքամաս ստեղծելը:
Կարելի է ենթադրել, որ այս օպերացիան լիովին համաձայնեցված է Փաշինյանի հետ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը արդեն մեկուկես ժամ սկսված հարձակման վերաբերյալ որևէ խոսք չի ասել: Հայաստանի գաղութարար Ռուսաստանը լուռ է, որովհետև ինքն է կանգնած այս օպերացիայի հովանավորության ելակետում: ՀԱՊԿ-ն ընդհանրապես անգործ է, թեև հիմա հարձակումը հենց Հայկական ԽՍՀ տարածքի վրա է: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ամենևին չի էլ խառնվելու: Փոխարենը ցերոկն ակտիվանալու է թշնամական գործակալական ցանցը և բարբաջելու է, թե ինչու Արևմուտքն իբր չի օգնում Հայաստանին:
Ադրբեջանցիներն ունեն մինիմում նպատակ ևս: Դա Զանգեզուրի միջանցքի ուժով բացումն է և Հայաստանի պետության դե ֆակտո՝ փաստացի լուծարումը: Այդ նպատակին առնվազն, նրանք մեծ շանսեր ունեն առկա պայմաններում հասնելու:
Երկու և կես տարի Հայաստանը չի զինվել, ոչինչ չի արել պաշտպանունակություն ստեղծելու համար: Փոխարենը փաստացիորեն լուծարել է իր բանակը: Քաղաքական առումով արտաքին քաղաքական վեկտորը մնացել է նույն կործանարար ռուսաստանյանը: Ժողովուրդը բարոյալքված է, մարդկանց մտածելու ունակությունն անհետացած կամ անգո, կամքը՝ զրոյական, արժանապատվությունը՝ փալասի:
Մաքսիմում ծրագրով կորցնելու ենք Սյունիքը, հետևաբար և ողջ Հայաստանը դրա արդյունքում կդադարի գոյություն ունենալ:
Մինիմում ծրագրով Հայաստանը կտա Զանգեզուրի միջանցքը և կմտնի արագացված-դանդաղ մահվան փուլ:
Միակ ելքը արագ իշխանափոխությունն է և արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձը դեպի ԱՄՆ:
Հայաստանը փրկության որևէ այլ տարբերակ այլևս չունի:
Սա վերջն է:
Կա´մ փրկության ողբերգական և կորուստներով լի, բայց այնուամենայնիվ՝ սկիզբը:
Ընտրությունը մերն է: Իսկ մենք ընտրել այլևս կարծես թե չգիտենք»

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան