ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
![]() 393 Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 09:24 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի զինատեսակներով լայնածավալ հարձակման են անցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են բնակավայրեր և ռազմական օբեկտներ: Սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է, որին նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողություններ: Ադրբեջանի գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը: Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը: Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար: Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: Զորակցելով Հայաստանի զինված ուժերին՝ մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը»: Աղբյուրը` Հայաստան դաշինք |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
