«Համոզված եմ, որ ՌԴ-ն և Թուրքիան տեղյակ են եղել և դեմ չեն». Արամ Սարգսյան
![]() 362 Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 20:48 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Որ ԱՄՆ-ի կողմից Մինսկի խմբի նոր համանախագահող նշանակելը և Բրյուսելյան գործընթացը Ադրբեջանի սրտով չէր, փաստ է, բայց դա նաև ՌԴ-ի և Թուրքիայի սրտով չէր, ու իրենք չէին էլ թաքցնում։ Ադրբեջանը փորձում է իր նշած 5 կետերով միայն լուծել Արցախի խնդիրը։ Ադրբեջանական ագրեսիային հակազդում է ՀՀ զինվորն ու բանակը։ Ադրբեջանի վրա կարող են ազդել նաև ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն, Թուրքիան։ Ես համոզված եմ, որ ՌԴ-ն և Թուրքիան տեղյակ են եղել և դեմ չեն նման տարբերակով գործընթացներին։ Ադրբեջանը ներկայացնում է, որ ինքը հակազդում է ՀՀ կողմից սանձազերծված դիվերսիոն գործընթացներին և տեղի ունեցողը սահմանային ընդհարում է՝ զսպման նպատակով։ Համոզված եմ, որ ադրբեջանական մոտեցումը համոզիչ չէ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի համար ու ակնկալում եմ այդ երկրների միասնական և խիստ դիրքորոշումը ագրեսորին սթափեցնելու նպատակով։ Համոզված եմ, որ մեր բանակի հակազդեցության, ուժով խնդիրներ լուծելու դեմ համախմբված միջազգային հանրության աջակցության և անկախ կուսակցական պատկանելությունից մեր համախմբվածության պարագայում, մենք կարող ենք ապահովել ինչպես ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, այնպես էլ Արցախի՝ սեփական հողում ապրելու իրավունքը»։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
