«Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ՝ Իրանից». Սուրեն Սարգսյան
![]() 273 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 10:48 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ՝ Իրանից Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ։ Ալիևին հասկացնել են տալիս, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Այս ամենը բնականաբար չի արվում մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար։ ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմը՝ իրենը։ Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիներն Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան։ ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան, (բառիս բուն իմաստով) ստանում է հետախուզակական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներում։ Այսինքն՝ որևէ պետության որևէ զինվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ, խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի, քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվերսիաները գերտերությունների համար չեն։ Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրային դիվանագիտական ձևակերպումները սովորաբար առավել մեղմ կարող են լինել, քան հեռախոսային խոսակցության սղագրությունը։ Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում, գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն՝ պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։ Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, նշանակում է այդ գործը կրկնակի հեշտանում է։ Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
