«Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու 2 իրական մեխանիզմ կա». Արմեն Պետրոսյան
![]() 371 Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 15:10 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների հակառակորդների և գործընկերների հետ բոլոր տեսակի սակարկություններում։ Այս հանգամանքը պետք է ընդունել ի գիտություն և շարժվել դրան համապատասխան։ Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխանիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը. 1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը, 2. Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները։ Նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։ Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում...»: Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
