«Թուրքական ձեռագիր, գենոցիդալ պատերազմ. իրողություններ և ելքեր»․ Ռուբեն Մելքոնյան
![]() 276 Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ., 03:06 Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի սանձազերծած և վաղուց կանխատեսվող պատերազմը Հայաստանի դեմ, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների զավթումը ոճական և գաղափարախոսական իմաստով կրկին տեղավորվում են թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ: Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է ադրբեջանական կատարմամբ. - տևական ժամանակ խոսել և կեղծ լուրեր տարածել իբրև թե Հայաստանի կողմից սադրանքների մասին, - օգտվել միջազգային իրավիճակի հետևանքով ձևավորված համաշխարհային ամենաթողությունից և խախտել միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքները, - զավթել ստրատեգիական տարածքներ դրանով ավելացնելով իրենց կշիռը և պատրաստվել հաջորդ պատերազմին կամ դիվանագիտական առևտրին, - զավթած տարածքները կոչել բուֆերային գոտի և դրանով փորձել «լեգիտիմացնել» իրենց զավթումը, - զավթված տարածքներից ստեղծել նոր խնդիրներ, անհարմարություններ այլ տարածքների վրա ու հոգեբանորեն ճնշել և ստիպել նոր զիջումների գնալ, - պատերազմի ընթացքում հակառակորդի բանակի՝ զինծառայողների և հնարավորության դեպքում խաղաղ բնակչության հանդեպ իրականացնել գենոցիդալ գործողություններ: Այս ամենը առկա է Ադրբեջանի նոր սանձազերծած պատերազմի արդեն առաջին երկու օրերին. դա են վկայում նրանց և՛ քայլերը, և՛ հայտարարությունները: Սրա մասին մասնագետները խոսում էին, Սյունիքի և ամբողջ Հայաստանի հանդեպ սպառնալիքի հավանականության մասին բարձրաձայնում էին. նրանք մարգարեներ չեն, այլ մասնագետներ են, որոնց 2021 թ. ականջալուր չեղան շուրջ 680 000 Հայաստանը կործանման տարած քաղաքացիներ: Սակայն Թուրքիայի տասնամյակներ կիրառած այս ձեռագրի ադրբեջանական կապկումը նաև հնարավորություն է Հայաստանի համար ռազմական դիմադրությունից բացի, դիվանագիտական ինտենսիվ և թիրախային «կրակահերթերով» ծնկի բերել ցեղասպան մտածողությամբ և քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից հեռու Ադրբեջանին: Ռազմական հանցագործ և ցեղասպան Էնվերի գաղափարական ժառանգ Իլհամ Ալիևը նվիրված հաղթանակի արբեցումից կորցրել է իրատեսության զգացումը և փորձում է անել այն, ինչ ավագ եղբայր Թուրքիան է արել տասնամյակներ շարունակ: Սակայն «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» և Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը: Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ: Բայց այստեղ է, որ Հայաստան պետությունը բախվում է ճակատագրի հեգնանքով իրեն կառավարող պետականակործան ուժի գոյության փաստին: Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել: Տեսնելով ահագնացող վտանգը՝ պետականակործան իշխանությունները փոխանակ ներողությամբ և գլխահակ խնդրեին փորձառու դիվանագետներին կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, նրանք արտաքին գործերի նախարարության համակարգը լցրել են իրենց քաղաքական ուժի ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներով և հարմարվողական ու ստեղծագործ մտածողությունից հեռու դիվանագետներով: Սակայն ելք կա և այդ ելքը նախկին «Ելքականների» հեռացմամբ է պայմանավորված, բայց միայն դա բավարար չէ: Այս պետականակործան ուժի անհապաղ հեռացումը, պրոֆեսիոնալ դիվանագետների վերադարձը համակարգ, ճիշտ թիրախներին դիվանագիտական արագ հարվածները և այլ անհրաժեշտ քայլերը թույլ կտան գոնե հույս ունենալ պետականության կորուստը կանխելու և այն վերականգնելու համար: Հայաստանը ներկայումս նման է հաղթելու ներուժ ունեցող մարզիկի, ում ոտքերը և ձեռքերը հենց ռինգի մոտ կապել է իր իսկ մարզիչը. ահա այսպիսին է ՔՊ իշխանության և Հայաստան պետության հարաբերությունները: Եթե այս օրհասական պահին քաղաքական գործիչները չեն կարողանում կամ չեն ուզում գնալ հասարակության կոնսոլիդացիայի և թեկուզ ինքնազոհության տանող պայքարի ճանապարհով, ապա պետք է ոտքի կանգնեն բարձրաստիճան հոգևորականները և ինչպես պատմության մեջ շատ անգամներ է եղել առաջնորդեն գոյութենաբանական պայքարը: Շեքսպիրյան լինել թե չլինել դեռ երբեք այսքան հստակ չի հնչել Հայաստան պետականության համար»: Աղբյուրը` Ռուբեն Մելքոնյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
