Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զորահավաքին այլընտրանք չկա». Դավիթ Գրիգորյան

«Զորահավաքին այլընտրանք չկա». Դավիթ Գրիգորյան
216
Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 17:12

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՛
Բարեկամներ, սա արդեն դիվանագիտական խնդիր չէ։ Արցախի պարագայում, երբ մոբիլիզացիան դադարեցվեց, բանն արդարացվում էր նրանով, որ ՀՀ-ին որևէ պետություն պատերազմ չի հայտարարել, ապա իրավական առումով իմաստ չկա հայտարարել զորհավաք։
Այժմ հարձակման է ենթրակվում ՀՀ ինքնիշխան տարածքը։ Զորահավաքին այլընտրանք չկա։ Ի վերջո, մենք պիտի՞ ցույց տանք, որ պատրաստ ենք կռվել մեր երկրի համար։ Բոլորն օրինակ են բերում ուկրաինացիներին, հիանում նրանցով, սակայն, եթե ուկրաինացիները չկռվեին իրենց հողի համար, որևէ միջազգային հանրություն պատրաստ չէր լինելու աջակցել վերջիններիս։ Եթե չես կռվում դու՛, քո փոխարեն որևէ մեկը չի կռվելու։ Սա բացահայտ ասում են և արևմուտքում, և ՀԱՊԿ-ում և առհասարակ՝ չգրված օրենքն է այսպիսին։
-Այս պահին մենք, փաստորեն, միայնակ ենք թողնում մեր՝ 18-20 տարեկան տղերքին ու հանգիստ մեր գործերով ենք զբաղվում, կարծես հենց էդպես էլ պիտի լինի․ թող մեռնեն նրանք, իսկ մենք ապրենք՝ փող աշխատենք։ Էսպես չի լինում։
Զորահավաքը դառնում է պահանջ։ Գիտեմ, որ շատերին այս կոչը դուր չի գա, որևէ մեկը չի ցանկանում տունն ու տեղը, երեխեքին ու ընտանիքը թողնի, գործն ու վերջնաժամկետները անտեսի՝ գնա կռիվ տա, բայց ո՞ւմ են պետք էս արժեքները, եթե մենք նախականխմամբ չենք զբաղվելու։ Մի երկու օ՞ր էլ աշխատենք, մինչև մեր փայաբաժին ժամանակը կգա։
Մոբիլիզացիան պահանջ է, պարտադիր պահանջ։ Եվ մենք ինքնուրույն չենք կարող հավաքվել, ինքնակազմակերպվել ու գնալ սահման, քանի որ պետությունը պետություն է հենց նման դեպքում։ Այդ շարժը համակարգելու համար է պետությունը։ Որքան անկազմակերպ եղավ հավաքը, նույնքան զոհեր էլ տալու ենք, ինչպես 44 օրերին տվինք։
Վեր կենալ ուղղակի գնալն անիմաստ զբաղվումնք է, ո՞ւր գնալ, ո՞ւմ մոտ գնալ, որ բնագիծ գնալ, պետությու՛նը գիտի միայն։
Խոսենք սրա մասին, պատրաստ լինենք սրան։
Սա պատերազմ է, սրանք լոկալ բախումներ չեն»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան