«Երևանում հավաքվել են ամուր կազմվածքով ու Ռեմբոյի դաջվածքներով տղերք ու ՀԱՊԿ-ից դուրս գալու միտինգ են անում». Արամ Սարգսյան
![]() 314 Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ., 13:18 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Շնորհակալ եմ համացանցում և անձնական նամակով ինձ դիմած բոլոր քաղաքացիներին վստահության համար։ Ես կիսում եմ ձեր տեսակետները և մտահոգությունները ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասով, խաղաղ ժամանակներում քանիցս ինքս եմ առաջարկել կասեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը հնարավորություն կտա ապահովել մեր անվտանգությունը ժամանակակից զինատեսակներով: Բայց պատերազմական իրավիճակում ամենակարևորը զինվորին աջակցելն է։ Պատկերացրեք զինվորի, որ ապրել-մեռնելու կռիվ է տալիս՝ կողքին հերոս ընկերներ կորցնելով, իսկ Երևանում հավաքվել են ամուր կազմվածքով ու Ռեմբոյի դաջվածքներով տղերք և ՀԱՊԿ-ից դուրս գալու միտինգ են անում։ Զինվորի արձագանքը հաստատ ոսկեղենիկ հայերենով է լինելու, որովհետև իր համար պայքարը խրամատում է, իր կողքին։ Ես համոզված եմ, որ պատերազմական իրավիճակներում միտինգ անելը Հայրենիք պաշտպանելու լավագույն միջոցը չէ և դեմ եմ նման քայլերին։ Խնդրում եմ ներել, որ ձեր սպասելիքները չարդարացրի, բայց ես այդպես եմ մտածում, և դա քննարկման ենթակա չէ»: Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
