Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այսօրվա խորհրդարանը/կառավարությունը աղետ են երկարատև հեռանկարում». Կարինե Հարությունյան

«Այսօրվա խորհրդարանը/կառավարությունը աղետ են երկարատև հեռանկարում». Կարինե Հարությունյան
197
Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 03:06

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սխալ կարծիք կա, թե պաշտոնը, փողը փչացնում են մարդուն: Դրանք պարզապես ալկոհոլի պես բացում են մարդու քողարկված հատկանիշները, որոնք այլ պարագայում չեն դրսեւորվել: Ամեն պաշտոն/փող ունեցող չէ, որ անտակտ է: Անտակտությունը տեսակին բնորոշ հատկանիշ է:
Պաշտոն/փող ունեցող մարդն էլ կարող բարկանալ, ափերից դուրս գալ եւ այլն, բայց հենց այդ ափերից հեռացող սահմաններն են բնորոշում մարդու տեսակը:
Այսօրվա խորհրդարանը/կառավարությունը աղետ է երկարատեւ հեռանկարում: Շատ ջանք է պետք այդ աղբը որպես խորհրդարանի/կառավարության աշխատաոճի չափանիշ մաքրելու/մոռացնելու համար:
Հակառակ դեպքում սրանից վատն ենք ունենալու»: