«Չպետք է մոռանալ, որ Փելոսին Հայաստան գալիս է ԱՄՆ, ոչ թե ՀՀ խնդիրները լուծելու համար». Հակոբ Բադալյան
![]() 480 Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 02:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ցնծության ֆոնին դուր չի գա շատերին, բայց հարկ եմ համարում արտահայտվել. միանգամայն հասկանալի է, որ անվտանգության ծանր մարտահրավերների առաջ, դաշնակցային փուչիկներով շրջապատված հանրությունը կենսական թթվածին է դիտարկում այլ ամեն ինչ, բայց թերևս արժե հիշեցնել, որ Հայաստան գալիս է ոչ թե Փրկիչը, այլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Ավելին, խոսնակը և նրա թիմը թերևս այդպես են նաև գնահատելու Հայաստանում հանրային-քաղաքական հասունության աստիճանը՝ այստեղ Փրկի՞չ են սպասում, թե՞ գործընկեր, որին ոչ միայն կարող են ողջունել, այլ նաև տալ հարցեր, ակնկալել պատասխաններ, ծավալել առարկայական, ռացիոնալ քաղաքական քննարկում: Ընդհանրապես, թե՛ անհատական, թե՛ հանրային մակարդակով մենք (այդ թվում՝ առաջինը ես) պետք է հասունանանք, և հասունանալով հասկանանք, որ համաշխարհային քաղաքականության դերակատարներն ամենից առաջ չափում են դիմացինի ռացիոնալությունը, քաղաքական լրջմտությունը, հետո միայն լոյալությունը: Եվ ավելին, հաճախ սերտ և կառուցողական գործընկերություն ու հարաբերություն ստացվում է անգամ առանց «լոյալության բաղադրիչի, երբ ակնառու է դառնում դիմացինի լրջմտությունը: Ինչո՞ւ, որովհետև առանց ռացիոնալ, լրջմիտ քաղաքական պատկերացումների, հեղհեղուկ է որևէ կարգի «լոյալություն», ու երբեմն նաև՝ ավելորդ ու անցանկալի բեռ: Նենսի Փելոսիի այցն անշուշտ շատ կարևոր է, և պետք է կարողանանք այն դարձնել հայ-ամերիկյան հարաբերության սերտացման ու առարկայացման էական հանգրվան: Բայց չպետք է մոռանալ, որ Փելոսին Հայաստան գալիս է ԱՄՆ, ոչ թե Հայաստանի խնդիրները լուծելու համար: Այդ համատեքստում նա անշուշտ կարող է օգտակար լինել նաև Հայաստանի խնդիրների լուծման հարցում: Բայց, հենց այդտեղ է, որ օգտակարությունն էապես կախված է մեր հասունությունից և քաղաքական լրջմտությունից: Իսկ դա նշանակում է ոչ միայն ցնծալ աննախադեպ, և իսկապես ողջունելի ու կարևոր այցի առնչությամբ, այլ նաև գիտակցել, թե մեզ համար ինչ ռիսկեր կարող է պարունակել այցը, ռիսկեր, որոնք ինչքան էլ չհնչի տարօրինակ, ԱՄՆ համար, կամ նվազագույնը դեմոկրատական իշխանության համար կարող են դիտարկվել հնարավորություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
