«Կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից». Տիգրան Աբրահամյան
![]() 306 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 13:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը. «Փաստացի հայտարարվեց, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել, դեռ չեմ խոսում մնացած ծանր հետևանքների մասին: Բնականաբար, ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է ՀՀ քարտեզին, դրանում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տեղակայումներին, կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը: Նաև ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ նախկինում Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը մոտ տասը տարի առաջ վերածվեց առանձին համազորային բանակի, այսինքն՝ պոտենցիալը, հնարավորությունները, ռեսուրսները կտրուկ ընդլայնվեցին: ՆԻՀ տեղակայված առանձին համազորային բանակը նաև աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, պլանները, ծրագրերը բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, բնական է, որ դրանք բավական մեծ սպառնալիք են ստեղծում ՀՀ համար, դեռ չեմ խոսում, որ Նախիջևանի ուղղությունից ամենամոտ հատվածը դա Երասխի ուղղությունն է, պատերազմական ճակատը մայրաքաղաքից շատ քիչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել: Այս պահին թեև հարաբերական դադար է առաջնագծում, բայց դեռ պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ դա ունի, արդյո՞ք պայմանավորված է ՀՀ իշխանությունների առաջարկներով կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, որը կարող է ինչ-որ փուլում երաշխիքներից վերածվել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով, ինչը բնականաբար կարող է նոր սպառնալիքներ ստեղծել և՛ ՀՀ, և՛ Արցախի համար»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
