Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եվրոպառլամետնի պատգամավորը Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ, ով չի դատապարտում Ալիևի ագրեսիան». Ն. Զոհրաբյան

«Եվրոպառլամետնի պատգամավորը Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ, ով չի դատապարտում Ալիևի ագրեսիան». Ն. Զոհրաբյան
215
Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 16:18

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Եվրոպառլամետնի պատգամավորը Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ, ով չի դատապարտում Ալիևի ագրեսիան
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրոմիությանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացրած Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ համագործակցության համար:
«Ես չգիտեմ՝ ինչ ասել ԵՄ-ի մասին, ով պոկվելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա գտել է մեկ ուրիշին՝ Ալիևին, ով դաժան պատերազմ է վարում: Եւ անգամ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաեւ բավականին տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից»,- Ուրսուլա Ֆոն դեր Լեյենին ասել է պատգամավոր Զոննեբորնը:
Նա հավելեց՝ չգիտի, թե այլևս ինչ ասի Եվրոմիության վիճակի մասին: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,- եզրափակեց գերմանացի պատգամավորը»:

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան