«Օրերի-ամիսների հարց է, որ Ադրբեջանը փորձի Սյունիքը կտրել Հայաստանից». Սուրեն Սահակյան
![]() 279 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 22:00 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի առաջ վեր հառնած օրակարգը ներկայումս։ Առաջիկա օրերի-ամիսների հարց ա, որ Ադրբեջանը վերադասավորի ուժերը, ու փորձի Սյունիքը կտրել Հայաստանից։ Էն պահին, երբ համաձայնես որևէ բան զիջել, ասենք՝ միջանցք, պահանջը լինելու ա Զանգեզուրը, համաձայնես Զանգեզուրը տալ՝ Վայոց ձորը, դա էլ համաձայնես՝ Արարատի մարզը։ Չի՛ լինելու պայմանավորվել։ Ասել, որ «միջանցքը տայինք, պրծնեինք», նշանակում ա իրողություններից հեռու լինել էնքան, ինչքան․․․ (ինքներդ կարող եք մի անհավանական բան մտածել)։ Դիվանագիտական ճակատում աշխատանք, որով Հայաստանն ինչ-որ բան կզիջի, ընդամենը կհետաձգի էս սցենարը, բայց այն չի դադարի օրակարգային լինել․ սրան կրկին կվերադառնանք որոշ ժամանակ անց։ Դիվանագիտական աշխատանք, որ միջազգային կարող ուժերն ի չիք դարձնել էս օրակարգը, չնայած քիչ հավանական ա, բայց հնարավոր ա՝ էլի ժամանակավոր։ Էս համաշխարհային խառը վիճակում ես չեմ տեսնում լուրջ ինչ-որ բան, որ կարող ա չեղարկել, խաթարել ադրբեջա-թուրքական էս ծրագրերը։ Թերևս դա կարող էր լինել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, բայց դրա ծայրն էլ չի երևում։ Չնայած ուկրաինական զորքերի հաջողություններին, չեմ կարծում, թե Ռուսաստանը մոտ ապագայում կհեռանա Ուկրաինայից։ Շանսերը, որ էս սցենարից կարող ենք ազատվել, կեսից էլ քիչ են և ակնհայտ ա, որ հայկական դիվանագիտությունն աշխատում ա էդ ուղղությամբ։ Հետևաբար, Հայաստանն ստիպված ա լինելու կռվել էս սցենարն ի չիք դարձնելու համար։ Ըստ էության՝ վերջին օրերին հայկական զորքը հենց դա էր անում։ Եթե մենք էս կռիվը չկարողանանք ինքներս վարել, չդիմանանք, մեր տանը շունը տիրոջը չի ճանաչելու։ Կարծում եմ՝ Սիրիան շատ գրավիչ տեսք կունենա մեր համեմատ՝ էլ թուրքական, էլ պարսկական, էլ ռուսական, էլ ղրղզական, էլ ինչ-որ անհասկանալի, հայտնի ու անհայտ զորքեր կլցվեն՝ ամեն մեկն իր շահերով ու կապրիզներով։ Թե դրանիցից որոնք երկրից դուրս կգան հետո, դա էլ հընթացս կորոշվի։ Թվում ա, թե պարզ ա՝ էս ամեն ինչը կանխարգելելու համար հենց մե՛ր զորքը պետք ա լուծի խնդիրը։ Իսկ դա հնարավոր ա միայն հանրային ռեսուրսի բացառիկ մոբիլիզացիայի, կենտրոնացվածության դեպքում։ Իսկ եթե դա կարողանանք ապահովել, արդեն դա՛, կարող ա «խաղաղության դարաշրջանի» հիմք դառնալ, շնչելու ժամանակ ու զարգացման շանս տալ Հայաստանին և Արցախին։ Հնարավո՞ր ա դա։ Կարծում եմ՝ շատ ծանր ա լինելու, պետության գոյության իրավունքի համար շատ թանկ գին ենք վճարելու, բայց հնարավոր ա։ Գրածս շատ համարձակ կանխատեսում ա և, ոնց մյուս դեպքերում, այն չէի անի, եթե առերևույթ վտանգն էսքան մոտ ու իրական չլիներ։ Ժամկետների մասին խոսելիս պետք ա նշել էսօրվանից մինչև 2023 կեսեր՝ կախված զուգահեռ ընթացող պրոցեսներից, մասնավորապես, Ուկրաինայում իրավիճակից։ Չնայած ես կզարմանայի, եթե թուրքերը դա ուշացնելով Հայաստանին ուշքի գալու ևս մի քիչ ժամանակ տան։ Եթե սիմվոլիզմին տուրք տանք, ինչ էդքան սիրում են բռնապետերը, ապա չի բացառվում նաև սեպտեմբերի 27-ի օրը։ Չգիտեմ՝ յուրաքանչյուրս ինչ կարող ենք անել, որ էս սցենարը չգործի, բայց հաստատ գիտեմ, որ կարող ենք այսուհետ ավելորդ բաներով քիչ զբաղվել ու պատրաստ լինել իրադրության նման զարգացմանը, որպեսզի առանց խուճապի մատնվելու մեր հնարավորը ներդնենք պաշտպանության ու հաղթանակի գործում։ Պետական ինստիտուտները պետք ա առանց վայրկյան կորցնելու ապահովեն դրա իրականացումը։ Էսքանը, թերևս․․․»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
