Տիեզերք արձակած արբանյակը չի կարող օգտագործվել սահմանների հսկողության համար
![]() 308 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 17:17 Տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակից դեռեւս պիտանի որեւէ տվյալ չի ստացվել, այս մասին փաստում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելով, որ այս ամիսներին միայն համակարգերն են թեստավորվել։ ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Space X» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Հայտարարվում էր, որ արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար։ «Արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ամիսներ անց՝ սեպտեմբերի 6-ին, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու, թե, ի վերջո, արբանյակից տվյալներ ստանո՞ւմ ենք, թե՞ ոչ, ո՞ր ոլորտներում են դրանք օգտագործել, որքանո՞վ են պիտանի եղել։ ԱԻՆ-ից հայտնել են, որ հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԻՆ-ն իր աշխատանքներում չի օգտագործել ստացված տվյալները՝ առաջարկելով արբանյակի վերաբերյալ հարցադրումներն ուղղել ԲՏԱ նախարարությանը, իսկ վերջինս էլ ուղղակի արձանագրել էր, որ օգտակար տվյալ փաստացի այս պահին չի ստացվել, էլ ուր մնաց օգտագործվեն սահմանների հսկողության համար։ «Արձակված արբանյակը գործում է արեւասինխրոն ցածր ուղեծրի վրա։ Արբանյակից ստացված տվյալներն այս պահին օգտագործվում են սարքի համակարգերի թեստավորման և կարգաբերման նպատակով: Ներկայումս ընթանում է արբանյակի բոլոր ենթահամակարգերի պլանային թեստավորման և կարգաբերման գործընթացը», - լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
