«Հայաստանում ավարտվում է Ռուսաստանի ժամանակը». Նարինե Մկրտչյան
![]() 278 Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 00:18 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ Ուղիղ 9 տարի առաջ՝ 2013թ. սեպտեմբերի 13-ին, Մաքսային միությանն անդամակցելու՝ Աերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, «Առավոտ»-ում հոդված էի հրապարակել՝ «Ռուսաստանի ժամանակը» վերնագրով: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, երբ շատերի համար պարզ դարձավ, որ Մոսկվան է սադրել պատերազմը, մեկ այլ հոդված հրապարակեցի 1in.am կայքում՝ «Ֆորպոստի ապստամբությունը» վերնագրով: Ֆորպոստը, պարզ է, Հայաստանն էր: Երեկ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ամոթալի ելույթից հետո պատրանքազերծ եղան անգամ մարտնչող և անհույս հայ ռուսամետները: Չկարծեք, թե դա ՀՀ իշխանությունների քաղաքական ուղեգծի փոփոխության կամ հայ հանրության քաղաքական ինքնագիտակցության հետևանքով է: Բնավ, պարզապես Մոսկվան երեկ ՄԱԿ-ի ամբիոնից քողազերծ արեց իր քաղաքական ուղեգիծը, այն է՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, այլ ՀՀ թշնամիների գործընկերը: Դա հայտնի էր վաղուց, պարզապես Մոսկվան այդ մասին հայտարեց երեկ, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Սակայն ինչո՞ւ մեր պետության հեռանկարները մաշվեցին՝ խորացնելով մեր կախյալությունը մի երկրից, որը Հայաստանի թշնամիների հետ հանցավոր համագործակցությամբ, 2016թ. ի վեր դարձել է պատերազմի կողմ և մարտնչում է Ադրբեջանի և Թուրքիայի ճամբարում՝ ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի: Եվ մեր կյանքի տարիներն անցան՝ անվերջ այդ մասին նախազգուշացնելով: Ռուսաստանի ժամանակը Հայաստանում ավարտվել է: Ցավոք, Հայաստանի աղետալի կորուստների գնով»: Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
