«Սրա մասին պետք է խոսել Փելոսիի հետ». Անի Սամսոնյան
![]() 269 Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 21:48 Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վաղը գալիս է Հայաստան։ Սա լավ առիթ է ԱՄՆ-ում քաղաքական կշիռ ունեցող գործչի հետ քննարկելու 1992 թվականից ուժի մեջ մտած 907 բանաձևը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանն օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, եթե վերջինս քայլեր չի ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումն ու հարձակումները դադարեցնելու համար։ 2002թ․ ԱՄՆ Կոնգրեսը բանաձևը լրամշակմամբ հնարավորություն տվեց կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում տրամադրել ռազմական օգնություն։ Եվ առ այսօր այդ լրամշակումը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ամեն տարի Ադրբեջանին տրամադրել այդ օգնությունը։ ԱՄՆ նախագահ Բայդենը մինչև պաշտոնն ստանձնելը 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, թե «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Սակայն Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։ Այսպիսով ԱՄՆ-ից ահաբեկչության դեմ պայքարի համար ռազմական օգնություն ստացող Ադրբեջանը 2020-ին հարձակվեց Արցախի վրա և իրագործեց պատերազմական հանցագործություններ, իսկ այժմ հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ իրականացնելով պատերազմական հանցագործություններ։ Պետք է նշել, որ Ադրբեջանը երկու տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո և այսօր կորցրել է իր զինուժի զգալի մասը և բոլոր այն երկրները, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում վերջինիս և օգնում համալրել սպառազինության կորուստները, ուղղակիորեն օգնում են ագրեսորին և պատերազմական հանցագործին։ Սրա մասին պետք է խոսել Փելոսիի հետ, եթե ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանին աջակցելու համար գործուն քայլեր ձեռնարկել»։ Աղբյուրը` Անի Սամսոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
