Անդրանիկ Քոչարյանի ձախողումը. «Ժողովուրդ»
![]() 253 Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ Ազգային ժողովում որոշել են շարունակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը: Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությանբ և առաջարկում է Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել: Նկատենք՝ ստեղծման օրվանից մինչև այժմ այս հանձնաժողովն արժեքավոր որևէ աշխատանք չի կատարել և միայն ձևականորեն նախկին 1-2 պաշտոնյայի է հրավիրվել խորհրդարան: Ընդգծենք, որ անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որևէ բացահայտմամբ աչքի չէր ընկել, այնինչ՝ նույն Անդրանիկ Քոչարյանն աղաղակում էր, թե բազմաթիվ փաստեր կան՝ նախկին իշխանությունների դեմ: Հիմա էլ, չկարողանալով սեփական իշխանությունների սխալները քողարկել, Քոչարյանն անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները. մինչդեռ Հայաստանը կրկին պատերազմի մեջ է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
