«Ռուսաստանը շտապում է ձեռքերը լվանալ Հայաստանի անվտանգային պարտավորություններից»․ Սարո Սարոյան
![]() 284 Կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ., 12:42 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի գրառումը. «Եթե շատերը դեռ չեն հասկանում, ապա հակիրճ ասեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցով տեղի է ունենում Հայաստանի՝ ռուսական ազդեցության գոտուց ԱՄՆ ազդեցության գոտի անցնելու «ընդունման-հանձնման» գործընթացը։ Երկու ամիս առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև Իրանի անվտանգության խորհրդի ղեկավարների այցերը Հայաստան տեղի ունեցան հենց այս խնդրի կապակցությամբ։ Պահանջվեց երկու ամիս, որպեսզի Հայաստանը փաստացի ընդգրկվի իր համար անսովոր աշխարհաքաղաքական միջավայրում։ Կպահանջվի ևս մի երկու ամիս այդ ամենին իրավական տեսք տալու համար։ Այսօր անգամ մեր քաղաքական դաշտում գործող Ռուսաստանի կարկառուն գործակալներն են գոռում Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ռուսաստանը շտապում է ձեռքերը լվանալ Հայաստանի անվտանգային պարտավորություններից։ Այս ամիսների ընթացքում նա ինչ հասցրեց վաճառեց թուրքերին։ Ապագան արդեն կախված է հայերի ու թուրքերի՝ ԱՄՆ-ի հետ գործակցելու հմտությունից ու խելամտությունից»։ Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
