«Զինադադարը չափազանց փխրուն է». Մարուքյանի հարցազրույցը՝ Հունաստանի «ERT» հեռուստաալիքին
![]() 219 Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ., 11:41 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել Հունաստանի «ERT» հանրային հեռուստաալիքին: Լրագրող- Մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական գործողությունների։ Ի՞նչն էր այս նոր բախման դրդապատճառը: Դեսպան Մարուքյան- Այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, այլ բացահայտ ներխուժում է Հայաստանի Հանրապետություն և ագրեսիվ գործողություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ: Ես կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի մոտ 40 կիլոմետրը հայտնվել է օկուպացիայի մեջ, և այժմ այդ տարածքը ընդարձակվել է՝ ընդլայնվելով դեպի Հայաստանի այլ տարածքներ։ Լրագրող- Թուրքիան, սակայն, պնդում և մեղադրում է, որ այս տարի Հայաստանն է սկսել պատերազմը։ Ո՞րն է Ձեր պատասխանը։ Դեսպան Մարուքյան- Դա իսկապես ծիծաղելի է։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը տիրապետում են ողջ տեղեկատվությանը առ այն, որ Ադրբեջանն է հարձակվել, որ Ադրբեջանն է հարձակվողը, և որ Հայաստանը կապ չունի դրա հետ։ Սա միանգամայն չպատճառաբանված հարձակում է։ Լրագրող- Որքանո՞վ է փխրուն Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարը: Նաև որքանո՞վ է փխրուն իրավիճակը՝ Հայաստանի կառավարության հետ կապված։ Դեսպան Մարուքյան- Զինադադարը չափազանց փխրուն է, և ռազմական գործողություններ կարող են վերսկսվել ցանկացած պահի և շարունակվել։ Լրագրող- Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթաց սկսելու՝ իմանալով, որ Թուրքիան նրանց կողքին է։ Դեսպան Մարուքյան- Նրանք պնդում են, որ մեկ ազգ՝ երկու պետություն են: Թուրքիայի նախագահի պնդումները բացարձակապես անհիմն են: Նրանք տիրապետում են տեղեկատվությանը և քաջատեղյակ են, որ առաջինը հարձակվել է Ադրբեջանը, սակայն սատարում են Ադրբեջանին՝ տրամադրելով տեղեկատվություն, անօդաչու թռչող սարքեր, հրահանգիչներ. բոլոր առկա միջոցներով աջակցում են Ադրբեջանի ագրեսիային։ Թուրքիան կրում է պատասխանատվության մեծ մասը, և պետք է աշխատանք տարվի դրա շուրջ: Լրագրող- ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսին այս հանգստյան օրերին կայցելի Հայաստան։ Որո՞նք են ձեր ակնկալիքներն ԱՄՆ-ից: Դեսպան Մարուքյան- Նենսի Փելոսին կայցելի ժողովրդավարական Հայաստան: Անշուշտ, ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը: Ակնկալում ենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի բոլոր մշտական անդամների աջակցությունը՝ միջազգային իրավունքի այս բացահայտ խախտման դեմ։ ԱՄՆ-ը կարող են կիրառել ազդեցիկ միջոցներ, ճնշում գործադրել՝ հասկացնելով Ադրբեջանին, որ սա անընդունելի է։ Լրագրող- Որքանո՞վ եք Դուք լավատես, որ Ռուսաստանն իրականում կմիջամտի և կհաշտեցնի երկու երկրներին, այն դեպքում, երբ Ուկրաինայում արդեն իսկ կա բաց ճակատ, և միևնույն ժամանակ Ռուսաստանը և Թուրքիան շատ մոտ են միմյանց: Դեսպան Մարուքյան- Սա բարդ իրավիճակ է, և Ադրբեջանի հարձակումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Դուք ինձ հարցնում եք Ռուսաստանի մասին, որի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Մենք բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր ունենք։ Լրագրող- Դուք միանգամայն վստա՞հ եք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ձեր դաշնակիցը։ Դեսպան Մարուքյան- Խոսքը հստակ պարտավորությունների մասին է։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
