«Տարածաշրջանային քաղաքական, տեղեկատվական մանևրների ընդհանուր միտումները»․ Արմեն Պետրոսյան
![]() 1812 Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 03:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Տարածաշրջանային քաղաքական, տեղեկատվական մանևրների ընդհանուր միտումները՝ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին բավականաչափ ուշագրավ կերպով ուրվագծվեցին նաև ընդհանուր տարածաշրջանային դերակատարների վերադիրքավորման միտումները։ Առնվազն պաշտոնական արձագանքների և մեդիաանդրադարձների ընդհանրական վերլուծության արդյունքում կարելի է ներկայացնել դիրքավորման հետևյալ հիմնական պատկերը։ Թուրքիա 1. Լիակատար համակողմանի աջակցություն Ադրբեջանին։ 2. Վերջին ագրեսիայի պայմանավորում Ռուսաստանի, Իրանի, մասնակիորեն նաև ԱՄՆ-ի դիրքորոշումներով (երբեմն հայամետ)։ 3.Թուրք-ադրբեջանական ընդհանուր շահերի առաջմղում՝ ԼՂ հակամարտության կարգավորված լինելու և միջանցքային թեմատիկայի շեշտադրմամբ։ 4. Հայաստանի հասցեին սպառնալից տոնայնությամբ հռետորաբանության կիրառում։ Իրան 1.Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելության շեշտադրում։ Ադրբեջանի ագրեսիայի պայմանավորում Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ։ 2. Ագրեսիայի հիմնավորում «միջանցքի» և ԼՂ հիմնախնդրի հետ կապված թուրք-ադրբեջանական դիրքորոշմամբ։ 3. Իրանի հյուսիս-արևմտյան սահմանագոտում ԻՀՊԿ ռազմական մանևրների վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածում՝ վճռական գործողությունների դիմելու պատրաստության շեշտադրմամբ։ Վրաստան 1. Ագրրեսիայի վերաբերյալ լուրջ մտահոգության համակողմանի ընդգծում։ 2. Ռուսաստանի, Թուրքիայի ներգրավմամբ ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման պարագայում Վրաստանի համար անմիջական բացասական հետևանքների կանխատեսում։ Բավականաչափ ուշագրավ է զարգացումների վերաբերյալ և դրանց ֆոնին իսրայելական մեդիաքաղաքականությունը. 1. Մեծամասամբ ադրբեջանական կողմին հղումներով տեղեկատվության տարածում։ 2. Հակաիրանական մեդիագրոհ՝ Հոգևոր առաջնորդի առողջության վատթարացման վերաբերյալ՝ վերջինի՝ ծագումով ԱԴՐԲԵՋԱՆԻՑ լինելու ընդգծմամբ (չնայած որ Խամենեին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքից է)։ 3. Իրանում ներքաղաքական իրավիճակի լարվածության, հակակառավարական բողոքի ակցիաների վերաբերյալ ուռճացված տեղեկատվական բնույթի հրապարակումների տարածում»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
