Հարությունյանին նեղն են գցել․ «Փաստ»
![]() 575 Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 09:30 «Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։ Ու մինչ այդ հսկայական բազմությունից սարսափահար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվի միջոցով փորձում էր «հերքել» կամ «թարգմանել» իր իսկ ասածը, ճիշտ նույն րոպեներին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց: «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»: Սա ուշագրավ է այն իմաստով, որ Արցախի նախագահը չէր կարող հենց այնպես, ասենք՝ որևէ բլոգերի խոսքերի հիման վրա նման հայտարարություն անել: Ի դեպ, րոպեների տարբերությամբ նման մի գրառում-հայտարարություն էլ Արցախի ԱԳ նախարարն էր արել: Սակայն այս հայտարարությունից ուղիղ երկու ժամ անց Հարությունյանը հանդես եկավ ևս մի հայտարարությամբ, որն իր բովանդակությամբ ակնհայտորեն տարբերվում էր նախորդից։ «ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի ժողովրդի շահերն ու կարծիքը»,- այս անգամ նշել էր Հարությունյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Հարությունյանի առաջին հայտարարությունից հետո նրան է զանգահարել Նիկոլ Փաշինյանը և բավական կոշտ տոնով նշել, որ անընդունելի է նման վարքագծի դրսևորումը, ինչպես և պահանջել է՝ նոր հայտարարություն անել։ Ինչպես երևում է, դա ազդել է, ինչի մասին են վկայում թե՛ երկրորդ հայտարարությունը, թե՛, առավել ևս, Արցախի նախագահի վերջին տեսաուղերձն իր մեսիջներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
