«Այս կապակցությամբ պարզաբանումները պետք է տա անձամբ Փաշինյանը». Արման Մելիքյան
![]() 241 Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 23:48 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շարքային քաղաքացիներս տեղյակ չենք, թե ինչ չհրապարակված պայմանավորվածությունների են հանգել Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը փակ դռների ետևում: Տեսանելի է միայն, որ իրադարձությունների ընթացքը շեղվել է 2020 թվականի նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ներառված դրույթներից: Հասկանալի չէ, թե այդ շեղումներն ինչով են պայմանավորված՝ արդյոք պաշտոնական Երևանն է հրաժարվում կատարել չհրապարակված ինչ-ինչ որոշումները, թե ռուսներն ու ադրբեջանցիներն են որոշել, որ եռակողմ հայտարարությունն իրենց հետագա գործողությունների համար այլևս հիմք լինել չի կարող: Ամեն դեպքում հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարությունն իրենց երկրներում լիակատար իշխանության տիրապետող երեք անձանց ջենտլմենական պայմանավորվածություն է, չի վավերացվել երեք պետություններից որևէ մեկի խորհրդարանի կողմից և, ըստ էության, չունի իրավական փաստաթղթի կարգավիճակ: Այդ հայտարարության դրույթների խախտումն էլ դժվար թե իրավական հետևանքներ ունենա խախտող կողմի համար: Այս կապակցությամբ պարզաբանումները պետք է տա անձամբ վարչապետ Փաշինյանը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
