«Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել». Անդրանիկ Թևանյան
![]() 328 Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 12:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ամբողջությամբ տապալվել է («ժողվարչապետն» ասում էր, որ ադրբեջանցիները մեր հանդեպ վատ են տրամադրվում, քանզի հայերն են վատ տրամադրված ադրբեջանցիների հանդեպ․ ըստ Նիկոլի՝ հերիք է փոխենք այս վիճակը և խաղաղությունը կգա, բայց հիմա նա բողոքում է, որ իր խաղաղասիրության դիմաց Ալիևը Երևանն է պահանջում)։ Փաշինյանը հրապարակավ խոստովանում է սեփական քաղաքականության բանկռոտ վիճակը։ Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և դրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հիմա լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ ենք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլը, լինելով պատերազմի ու ավերածությունների մշտական աղբյուր, քվե էր մուրում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած։ Մարդկանց մի մասը նոր պատերազմի վախի և 44-օրյայի շոկի ազդեցության տակ քվեարկեցին նոր պատերազմի, Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանի փլուզման օգտին։ Նրանք այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում (հատուկ նշեմ, որ մեղավորությունը միայն այդ մարդկանցը չէ)։ Հիմա ունենք մի վիճակ, երբ իշխանության առաջարկած գլխավոր կոդը փլուզվել է, և պետությունը վերածվել է փոթորիկների մեջ հայտնված անղեկ ու անառագաստ նավի։ Նավապետ կոչվածը մտածում է բացառապես սեփական անվտանգության մասին ու նախապատրաստում է սեփական փախուստը նավից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է այս պայմաններում լինելու Հայաստանի հետ։ Հատկապես երբ հակադիր դաշտում առաջնորդության, նոր հայեցակարգի առաջարկ դեռ չկա։ Այս վակուումը շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Եթե այն արագ լցվի, ապա մենք հնարավորություն կստանանք գնալ դեպի նոր հազարամյակներ։ Հակառակ դեպքում պետք է հաշվենք շաբաթները։ Կամ լավագույն դեպքում՝ ամիսները։ Փրկվելու առաջին նախապայմանը Հայաստանի նավապետին փոխելն է։ Նոր բանակցողը շանս, ժամանակ ու ռեսուրս կարող է տալ Հայաստանին։ Նիկոլով մեր շանսերը զրոյական են»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
