«ՔՊ-ին քվեարկածներն իշխանափոխությունից հետո միաձայն կքվեարկեն նոր իշխանության օգտին». Ավետիք Իշխանյան
![]() 241 Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 17:12 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ Եվ այսպես, երեկ Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ «ընտրություններ»։ Դեռ մի կողմ դնենք Հայաստանի համար այս մղձավանջային օրերին «ընտրություններ» անցկացնելու միջոցառման աննպատակահարմարությունը։ Շատերը քննարկում են «ընտրությունների» արդյունքներն ու զարմանում, թե ինչպես են այսքանից հետո համայնքների բնակիչները ձայն տալիս հայրենիքը մաս-մաս հանձնող, անընդհատ մեր տղաներին զոհող քպ-ականներին։ Հետաքրքիր է, արդյոք, քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդար․․․Իսկ ի՞նչ էիք սպասում։ Ի՞նչ, պահանջում եք խեղճուկրակ գյուղացիներից ընդվզե՞լ մարզպետա-ոստիկանական ճնշումներին, հետապնդումներին։ Եթե Երևանում բնակչության մի ստվար հատված, իր մտավորական կոչվածներով, չի ընդվզում, այլ շարունակում է ռեստորանա-սրճարանային առօրյան, եթե չենթարկվող, հաղթած համայնքապետերը դեռևս կալանքի տակ են և ընդդիմությունը չկարողացավ նրանց թիկունք կանգնել և ազատել, ապա այդ ի՞նչ հերոսություն պետք է դրսևորեին գյուղացիները։ Ահա և Բերդ համայնքում քպ-ն պարտվեց և խնդրեմ՝ մեղադրանք է առաջադրվել հաղթող «Զորավոր հայրենիք» դաշինքի անդամներին։ Պատրա՞ստ է ողջ իրական ընդդիմությունը ոտքի կանգնել և սատարել դաշինքին։ Եթե ոչ, ապա այլևս մի մեղադրեք ոչ մեկին։ Ի դեպ, հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին։ Այսպիսին է մեր ժողովուրդը»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
