«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան
![]() 244 Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 16:00 ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Անկախ»-ի խնդրանքով անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից։ Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր և թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք։ Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն իմ վրա ընկնի։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ Ինչ վերաբերում է Վեհափառի մոտ նախագահների հավաքին, ես ի սկզբանե համոզված էի, որ դա որևէ արդյունք չի տալու։ Դա ամենաանպտուղ ֆորմատն էր, որ կարելի էր այս իրավիճակում մտածել, և մասնակիցներից մի մասին նաև հայտնել էի իմ կարծիքը: Անկախ ամեն ինչից՝ ես կարծում եմ, որ նույնիսկ այս ծանր ու անելանելի թվացող իրավիճակում կան հնարավորություններ մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար»: Աղբյուրը` Վազգեն Մանուկյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
