«Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում». Վարդան Բալյան
![]() 313 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 03:06 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որ նպատակ ուներ ձևավորել բուֆերային գոտի մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը և խաղաղության պայմանագրի կնքումը: Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումն ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ: Եթե անգամ Ալիևը հրաման տա ադրբեջանական բանակին վերադառնալ ելման դիրքեր, ապա այդ անելու է պայմանով, որ հայկական զինված ուժերը մնան պայմանական բուֆերային գոտուց դուրս տեղակայված դիրքերում: Ես հիմա չեմ պատմի, թե ի՞նչ ռազմական խնդիրներ է լուծել Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում, կարծում եմ, ամեն ինչ առավել քան հասկանալի է ու տեսանելի: Բայց ամենևին ոչ պատահական հիշեցրեցի հայելային հետքաշման առաջարկի մասին: Գործող, թե՛ նախկին իշխանավորների՝ վարչապետ, թե՛ նախկին նախագահներ, չկշռադատված հայտարարությունների համար մեր զինվորը կյանքով է վճարում»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
