Կառավարությունը հաստատեց դպրոցի տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում սահմանեց դպրոցի ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը, որով տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչների համար՝ կամավոր ատեստավորման համապատասխանաբար 70 և 80 տոկոս արդյունքի մասին հավաստող փաստաթղթի առկայություն։ Նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը թույլ կտա տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալու:
Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը, որը շնորհվում էր 5 տարի ժամկետով: Այս համակարգը գործում էր կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ: Համակարգը գործում էր հերթականության սկզբունքով՝ որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց:
Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ՝ բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջում էր առնվազն 9 տարի: 2021 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից որակավորման տարակարգ շնորհվել է 2321 ուսուցչի, որից 2154-ին՝ առաջին, 160-ին՝ երկրորդ, 7-ին՝ երրորդ աստիճանի: Որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ որևէ ուսուցչի չի շնորհվել:
Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը:
Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։
3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը: Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
182Երեկ, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
28323.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
67619.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
73118.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
73318.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
79217.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
67016.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
63116.09.2026, 13:42