«Արցախյան հաղթանակից հետո զիջումների մասին խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»․ Մետաքսե Հակոբյան
![]() 297 Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 17:48 168.am-ին տված հարցազրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը համաժողովրդական համախմբումն է․«Կա հասարակության մի հատված, որն իրականում գիտակցում է գնալ կոնկրետ գործողությունների հանուն հայրենիքի։ Սակայն շատերի մոտ այն իրավիճակն է, ինչ Հայաստանի մեր հայրենակիցների մոտ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարվա ընթացքում, դրանից առաջ էլ, ժողովրդին որքան հնարավոր է՝ կոտրեց ոչ միայն պատերազմով, այլ իր մոտեցումներով, և այսօր շատերն են մտածում, որ իրենից այլևս ոչինչ կախված չէ»։ Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, Մետաքսե Հակոբյանն ասել է, որ նրա որևէ հայտարարություն իրենց համար նորություն չէ․ «Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
