«Հենց այս սցենարն է հիմա իրականացվում». Արթուր Խաչատրյան
![]() 302 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 13:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Հայաստանում միջանցքի մասին խոսակցությունները մթագնեցին Արցախի շուրջ իշխանությունների ու միջազգային հանրության լռությունը։ Ադրբեջանին ինչ որ ճանապարհ կտրամադրվի, որով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը կապահովեն ռուսները, ինչպես որ դա նախատեսված է նիկոլի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթով։ Ադրբեջանցիք դա կկոչեն միջանցք, Հայաստանը կկոչի ճանապարհ։ Դա այդքան էլ կարևոր չի լինի, քանի որ միջանցքի սահմանում ուղղակի չկա։ Ադրբեջանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ Թուրքիան կկապվի Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Հայաստանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ այդ ճանապարհի վրա չեն լինի ադրբեջանցի զինվորականներ և ողջունող պաստառներ (ինչպես որ Շուռնուխի ճամփի վրա)։ Մարդիկ դրանով կհրճվեն ու կմոռանան, որ Արցախի կարգավիճակի հարցը մոռացվեց ու նիկոլական Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի 86,600 քկ․մ․ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Արցախը․․․ Ահա հենց այս սցենարն է հիմա իրականացվում»։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
