«Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ». Էդուարդ Շարմազանով
![]() 257 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 18:48 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Աշխարհը փոխվում է։ Փոխվում է Երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված, իսկ այնուհետև ԽՍՀՄ փլուզումից հետո ձևափոխված աշխարհակարգը։ Քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի ՌԴ-ին միանալու պայմանագրերի ստորագրումը։ Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Հնարավոր է այն տեղափոխվի նաև մեր տարածաշրջան։ Նման պայմաններում հուզական հակառուսական հայտարարությունները մեզ օգուտ չեն տալու։ Ակնհայտ է՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն այսօր մնացել է ռուս խաղաղապահը։ 102-րդ ռազմաբազան էլ եղել և մնում է թուրքական էքսպանսիան կանխելու հիմնական խոչընդոտը։ Այս ամենը գալիս է հուշելու, որ Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում այս հակամարտությունում Ռուսաստանի անհաջողությունը։ Իսկ եթե պոպուլիստների ու հակառուսականության քարոզիչների փոխարեն ունենայինք նորմալ իշխանություն, ապա կարելի էր ինքնորոշման իրավունքի հաղթարշավը հետխորհրդային տարածքում օգտագործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։ Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ամենախորը և ամուր հիմքերն ունի, որից նիկոլականները վաղուց հրաժարվել են»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
