Բերդում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են. «Հրապարակ»
![]() 246 Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ., 10:12 «Հրապարակ»-ը գրում է. «Բերդ խոշորացված համայնքում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են, որպեսզի ճնշումներով հասնեն նրան, որ զավթեն համայնքային իշխանությունը, ինչպես արեցին Վանաձորում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՔՊ-ն Բերդում խայտառակ պարտություն է կրել։ «Զորավոր համայնք» դաշինքը՝ գործող համայնքապետ, մոտ մեկ տարի կալանավորված Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Այսինքն՝ ԶՀ-ն փաստացի 10 մանդատ ունի։ Երեկ կալանավորվեց նաև համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։ Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ և 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ սրանով ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
