«Նիկոլ Փաշինյանն այս պարզ բանը չի՞ հասկացել»․ Ոսկան Սարգսյան
![]() 350 Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ., 18:48 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ադրբեջանում խիստ անհանգստացած են Հայաստանի կողմից 244 միլիոն դոլարով Հնդկաստանից հարվածային հրթիռային համակարգեր գնելու լուրից։ Ադրբեջանցի քաղաքագետներն ասում են, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ, ուստի տրամաբանական էր Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը։ Նրանք նշում են, որ Ադրբեջանը Հնդկաստանի վրա ազդելու ոչ մի լծակ չունի։ Ադրբեջանցիներն իրենց մխիթարում են, որ Ադրբեջանը արբանյակների միջոցով կարող է հետևել, թե որտեղ կտեղակայվեն այդ հրթիռային համակարգերը։ Անցած 4 տարում Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից 330 միլիոն դոլարի չափ գումար է ծախսել պետական պաշտոնյաներին պարգևատրելու համար, եթե այդ գումարներն ուղղեր արտերկրից զենքեր գնելուն, Հայաստանն այժմ որոշակիորեն պաշտպանված կլիներ, ադրբեջանական զինուժն էլ պարբերաբար Հայաստանի սահմանագոտում նախահարձակ չէր լինի։ Նիկոլ Փաշինյանն այս պարզ բանը չի՞ հասկացել, եթե հասկացել է, ինչո՞ւ չի արել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
