«Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին»․ Դ․ Բաբայան
![]() 383 Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 21:48 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավարությամբ այսօր Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում ասել էր, թե Արցախի նախագահն ամբողջությամբ տեղյակ է ընթացող բանակցություններից. - «Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չի, ինքը տեղյակ է»։ Արդյո՞ք ընդունելի են Հայաստանի վարչապետ այս հայտարարությունները պաշտոնական Ստեփանակերտի համար։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին, ոչ մի պարագայում Արցախը չի կարող Հայաստանի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս. - «Արցախը չի կարող երբևիցե ճանաչվել Ադրբեջանի մաս։ Հատկապես Հայաստանի կողմից։ Ո՞նց կարող է տենց բան լինի։ Պետք է բանակցություններ վարեն, իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց դա չի կարող տեղի ունենալ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հաշվին»։ Հարցին, թե արդյոք կարծում է, թե Հայաստանի իշխանությունները կգնան դրան, Բաբայանն արձագանքել է. - «Դա ինձ չէ, որ պետք է դուք դիմեք։ Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ և չեմ պատկերացնում նույնիսկ, որ կարող է որևէ հայ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս»։ Մանրամասները՝ սկազբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
