«Այդպես էլ չսովորեցինք ընդդիմություն լինել». Արթուր Ղազինյան
![]() 260 Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 16:12 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ինձ որևէ մեկը կբացատրի, թե ինչի՞ համար էր պետք ազգովի քննարկել «հավաստի աղբյուրի» կողմից մեզ հրամցված ադրբեջանական շահերի վրա հիմնված առաջարկները: Երբևէ տեսե՞լ եք, որ ադրբեջանի իշխանությունը հրապարակի Հայաստանի ստորացուցիչ պահանջները, իսկ ադրբեջանական հանրությունը սկսի դրանք քննարկել: Գոնե հասկացա՞նք, որ դրանով մենք նպաստեցինք այդ հակահայկական կետերի նկատմամբ ժողովրդի լոյալության ձևավորմանը՝ հերթական անգամ պարպելով հանրային բողոքի ալիքի հնարավորությունը: Իշխանությունը շատ լավ ճանաչում է մեզ՝ իր ընդդիմադիրներին, ու իր լռության պայմաններում, ընդամենը մեկ արտահոսքով, կարողանում է մեր միջոցով առաջ մղել իր համար կենսական կարևորություն ունեցող հարցերը: Հիմա եթե, Աստված մի արասցե, ստորագրի ադրբեջանի այս պահանջները բավարարող պայմանագիր, ապա գրեթե անհնար կլինի բարձրացնել բողոքի մեծ ալիք զուտ այն պատճառով, որ մենք արդեն նախապատրաստել ենք մեր ժողովրդին այդ կապիտուլյացիոն պայմանագրին: Այդպես էլ չսովորեցինք ընդդիմություն լինել ու մի քանի ավել լայքի համար, առանց գիտակցելու, մասնակից ենք դառնում իշխանության դավաճանության լեգիտիմացման գործընթացին: Հ. Գ. Կարծում եմ՝ ադրբեջանական թեզերը շրջանառելու փոխարեն, պետք էր պահանջել իշխանությունից հրապարակել իր դիրքորոշումն այս կետերի վերաբերյալ ու դիմել կոնկրետ քայլերի՝ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու նպատակով...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
