«Անհամաձայնությունների վերաբերյալ Արցախի ղեկավարությունը պետք է առավել հստակ խոսի». Տիգրան Աբրահամյան
![]() 212 Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 10:18 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախօրեին որոշում է ընդունվել արձագանքել ՀՀ իշխող ուժի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը։ 1. Հայտարարությամբ արձանագրվում է ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ հնչեցվող հայտարարությունների խնդրահարույց լինելը։ 2. ՀՀ իշխանությանը հիշեցնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման ակունքներին վերադարձի մասին։ 3. Արձանագրում, որ ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է։ 4. Շեշտվում է, որ Արցախի հարցով ընթացող գործընթացը դուրս է եկել սահմանված սկզբունքերի ու տրամաբանության գծից։ 5. Նշվում է, որ չնայած ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի հարցով պարբերաբար խորհրդակցություններ են լինում, սակայն միշտ չէ, որ մոտեցումները ներդաշնակ են, կան հարցեր, որտեղ Արցախն ունի անհամաձայնություններ։ Ի դեպ, անհամաձայնությունների վերաբերյալ Արցախի ղեկավարությունը պետք է առավել հստակ խոսի և բաց ասի, թե ինչի վերաբերյալ է մոտեցումների տարբերությունը։ 6. Ընդգծվում է, որ նախկինում՝ մինչև փաշինյանական ռեժիմի հաստատում, Արցախի հարցով գործընթացն ընթացել է ճիշտ ուղով՝ համայն հայության ռեսուրսների մոբիլիզացիայի պայմաններում։ 7. Ի հեճուկս ՀՀ իշխանության՝ արձանագրվել է, որ համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով, ինչից ամեն գնով խուսափում է ՀՀ իշխանությունը։ 8. Նշվում է, թե քանի Արցախը բանակցային գործընթացի լիիրավ կողմ չի դարձել, ՀՀ իշխանությունը չպետք է փախչի պատասխանատվությունից և շարունակի իրականացնել Արցախի ու արցախահայության շահերի ներկայացումը և պաշտպանությունը միջազգային հարթակներում»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
