«Ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան». Արմեն Պետրոսյան
![]() 269 Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 12:42 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Իրադարձությունների տրամաբանական շղթան, և ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան 1. Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: 2. Ադրբեջանը մինչև նշված ժամկետը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ավելին, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների խմբակային մահապատժի վերաբերյալ, որն ունենում է նաև միջազգային լայն արձագանքներ: 3. Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարը սոցցանցային գրառումներով հայտարարում են, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: 4. Ինտենսիվ կուլիսային բազմաշերտ բանակցություններին զուգահեռ՝ հոկտեմբերի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում մեկնարկում է «Ինչ են ուզում...» խորագրով հոդվածաշարը, որի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի վերաբերյալ հրապարակումների արտաքին ֆոնը կարելի է դիտարկել նաև՝ որպես հայկական կողմից ԱՄՆ-ի միջնորդական հնարավորությունների փորձարկմանը միտված քաղաքական ուղերձ-քայլ։ 5. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը վերադարձնում է հայ ռազմագերիներին, ինչպես և վերջին հրադադարի դեպքում, խուսափելով ընդգծել ամերիկյան միջնորդական ջանքերի հաջողման հանգամանքը։ Հ. Գ. Զուգահեռաբար ադրբեջանական և թուրքական քաղաքական և քարոզչական հարթություններում փորձ է արվում հնարավորինս նսեմացնել, դրանով իսկ կանխել ԱՄՆ-ի միջնորդական դերակատարման զարգացումն ինչպես հարավկովկասյան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
