Առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին
![]() 251 Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 12:12 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքը գործելու է այն դեպքում, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Հարկ է նշել նաև, որ վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է սահմանել, որ մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Գործող կարգավորմամբ, երբ ծնողը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
