Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել. «Հրապարակ»
![]() 204 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։ Հիշեցնենք․ օրակարգում ընդգրկված էին զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման, պետական տուրքի, փաստաբանության, ոստիկանության, զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին և այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ։ Փաստացի, այսօր ԱԺ-ի անունը կա՝ ամանում չկա։ Նկատենք նաև, որ իշխանական պատգամավորները նախկին դրայվով չեն ներկայանում նիստերին․ խորհրդարանում նրանց հիմնական առաքելությունն ընդդիմադիրներին բշտելն ու «ռազբորկաներ» անելն է՝ շեֆին դուր գալու նպատակով, սակայն հիմա ընդդիմությունը չկա՝ «ռազբորկաներն» էլ չկան, գալիս՝ ներկա են գրվում ու հեռանում: Իսկ նախագծերի քննարկումներին հազիվ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ են մասնակցում։ Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
