Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կոչ-խնդրանք Արցախի և Հայաստանի նախագահներին». Սամվել Բաբայան

«Կոչ-խնդրանք Արցախի և Հայաստանի նախագահներին». Սամվել Բաբայան
397
Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 09:18

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոչ-խնդրանք Արցախի և Հայաստանի նախագահներին
Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։
Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։
Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։

Աղբյուրը`   Սամվել Բաբայան