«Մենք Արցախին մենակ չենք թողնելու»․ Ալեն Սիմոնյան
![]() 299 Հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ., 15:18 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Արցախին մենակ չեն թողնելու․ «Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա այդ խոսակցություն, շատ ուրախ կլինենք, որ այդ մեխանիզմը մենք կարողանանք գտնել՝ վերադարձնելու համար։ Ինչ վերաբերում է մենակ թողնելուն, ոչ մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել, և խոսակցություններից վեր կան գործողություններ, այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնի։ Արցախի ժողովրդի իրավունքները պահելու ենք, պաշտպանելու ենք և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,- նշել է նա: Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ այսօր գրել էր, որ պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
