«Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, բայց չի ստացվել». Արտակ Զաքարյան
![]() 266 Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 03:30 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է. ««Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը. սա մեր ազգային գաղափարն է։ Եթե նախկինում մեր ազգային գաղափարն էր վերադարձնել մեր հողերը և վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա այսօր մենք խոսում ենք օկուպացվածի պիտակից ազատված Ադրբեջանին վեր հանելու և աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը դարձնելու մասին»։ Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին թվիթերյան գրառումն է: Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը: 2018թ. ապրիլից, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը, բայց դա հավերժ չէ: Ալիևը և իր հայաստանյան ներկայացուցիչ նիկոլականները թող շատ չուրախանան: Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը: Ոչ ոք թող չերազի, որ Հայաստանի կամ Արցախի ողբերգության հաշվին է կառուցելու է իր երկրի բարեկեցությունը: Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել: Միշտ էլ դա փորձել են անել «հայ» դավաճանների միջոցով, բայց դավաճանները հավերժ չեն: Մերօրյա նիկոլներն էլ կանցնեն, քաղաքականության ցեխի հետ կշաղախվեն ու կնետվեն պատմության աղբանոցը: Իսկ Սյունիքն ու Արցախը միշտ եղել են, կան ու լինելու են հայկական»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
