«Ղարաբաղում պետք է գիտակցեն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմի փաստացի կողմ էր». Նարինե Մկրտչյան
![]() 354 Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 02:06 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Որքան էլ մեծ լինեն վհատությունն ու հուսաբեկությունը՝ Ղարաբաղի իշխանությունն ու հանրությունը քաղաքական հեռատեսությունը, ողջամտությունն ու սթափությունը պետք է պահպանեն: Երբ աշխարհը մերժում է ռուսական օկուպացիան և Ուկրաինայի տարածքի բռնակցումը, Ստեփանակերտը չպետք է ակամա ռուսական օկուպացիայով ոգևորվի՝ դիմելով դրանց օրինակով ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման իրավունքի, հայկականության և ֆիզիկական անվտանգության պահպանման համար, իսկ ուկրաինական տարածքները բռնազավթվել են Մոսկվայի կողմից և բռնակցվել են ՌԴ-ին: Ղարաբաղում պետք է գիտակցեն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմի փաստացի կողմ էր, և Ղարաբաղը զոհաբերվեց ռուս-ադրբեջանաթուրքական դավադրությանը: Մեր պայքարը հանուն Ղարաբաղի չի ավարտվել: Նիկոլ Փաշինյանն այդ պայքարն անասելի բարդացրել է, զրոյացրել Ղարաբաղի բոլոր նվաճումները, սակայն Ղարաբաղի փրկությունն ու ազատագրումը եղել և մնում է ողջ հայ ժողովրդի պարտքն ու իրավունքը: Եվ ցանկացած իշխանություն այդ պայքարում անցողիկ է»: Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
