Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ձեզ համար Արցախի չլինելը ոչինչ է, բայց գոնե այսօր լռեք, այ ․․․»․ Արթուր Ղազարյան

«Ձեզ համար Արցախի չլինելը ոչինչ է, բայց գոնե այսօր լռեք, այ ․․․»․ Արթուր Ղազարյան
317
Կիրակի, 09 հոկտեմբերի, 2022 թ., 01:06

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախին ոչինչ այսօր չի մնում, քան սերտացնել կապը Ռուսաստանի հետ։
Սերտացման շեմը կորոշեն իրենք արցախցիները։
Արևմուտքում, Հայաստանում կամ աշխարհի որևէ երկրում անհոգ ապրող հայը իրավունք չունի քննադատել, ծաղրել, անվանարկել արցախցիների այդ իրավունքը։
Դավաճանված Արցախը գոյութենական խնդրի առաջ է։
Ձեր հակառուսականությունը կիրառելու կամ իրացնելու այլ վայրեր գտեք։
Ի դեպ, եթե 1790-1820 թվականներին Արցախի 5 մելիքները ինքնուրույն չորոշեին Արցախի կողմնորոշման հարցը, ապա այսօր Արցախ չէր լինի արդեն 200 տարի։
Ես հասկանում եմ, որ ձեր համար Արցախի չլինելը ոչինչ է, բայց գոնե այսօր լռեք, այ ․․․»:

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան