«Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ինքնորոշման իրավունքից». Դավիթ Բաբայան
![]() 274 Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 21:24 Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով, քանի որ դրանք միջազգային բազմաթիվ փաստաթղթերով իրավահավասար են, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը։ «Որևէ երկիր չի կարող մյուսի տարածքային ամբողջականության վրա կասկած ունենալ կամ հարձակվել ու գրավել, բայց ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չի կարող ունենալ Արցախի հետ: Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում առանձնացնել Արցախյան հիմնախնդիրը, արտգործնախարարը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչման և հարաբերությունների հաստատման պարագայում ցանկալի տարբերակն այն է, որ անպայման հստակեցվի և նշվի, որ դա չի վերաբերում Արցախին: «Անհրաժեշտ է գիտակցել, որ աշխարհաքաղաքականությունը միամտությունը չի ներում: Պետք է լինենք հստակ, համառ, սկզբունքային և հայրենասեր ՝ անկախ նրանից, թե ինչ վիճակում ենք: Այդ դեպքում, իսկապես, հասնելու ենք մեր ուզածին: Մենք համոզված ենք ու հաստատակամ այն հարցում, որ երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որը ոչ թե քմահաճույք է կամ ինչ-որ անտեղի համառություն, այլ նման պարագայում մեզ սպասում է միայն մեկ ճակատագիր՝ հայաթափում, ոչնչացում»,- ասել է Արցախի ԱԳ նախարարը՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ջանքերի ներդրումն այդ առումով առկա մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները լուծելու համար: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
