Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Քաղաքականությամբ զբաղվելը» մեր երկրում համարյա քրեականացված է». Կարեն Հեքիմյան

««Քաղաքականությամբ զբաղվելը» մեր երկրում համարյա քրեականացված է». Կարեն Հեքիմյան
201
Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 02:12

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Գիտե՞ք, թե ինչու ենք այս օրն ընկել: Փորձեմ հիշեցնել:
Ուրեմն, ղարաբաղյան շարժման տարիներին բնակչության զգալի մասը վախենում էր անկախությունից: Հենց արտաբերվում էր այդ բառը, վերջիններս ասում էին, որ «քաղաքականությամբ չենք զբաղվում՝ մեզ միայն Ղարաբաղն է պետք»:
Այնուհետև, ՀՀՇ-ի իշխանության օրոք, վերջինիս անդամների մեծ մասը, զբաղեցնելով բարձր քաղաքական պաշտոններ (մանավանդ՝ ՏԻՄ-երում), ասում էին, որ «քաղաքականությամբ չեն զբաղվում»:
Նույն ժամանակաշրջանում բոլոր տեսակի ընտրություններում նորաձև էր «քաղաքականությամբ չզբաղվելը»:
Քաղբանտարկյալների առկայությամբ, ՀՅԴ-ին փակելով, օրվա իշխանությունները բնակչությանը ևս ստիպում էին «քաղաքականությամբ չզբաղվել»: Դա դարձավ ավանդույթ:
Շուրջ 30 տարիների ընթացքում ՀՀ բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ, ենթադրենք՝ Բերդի կամ Վանաձորի համայնքապետի պաշտոնը քաղաքական է, այն պարզ պատճառով, որ վերջինս ընտրվում է կուսակցական ընտրություններում:
Շուրջ 30 տարիների ընթացքում ՀՀ բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ, եթե Կառավարության շենքի մոտ հավաք են անցկացնում, ապա պահանջները քաղաքական են, այն պարզ պատճառով, որ պահանջն ուղղված է քաղաքական վերնախավին:
Տաքսիստները, բժիշկները, ուսուցիչները, նաիրիտցիները, «Փեթակ»-ի աշխատակիցները, ՀԴՄ-ներին դեմ արտահայտվողները, առևտրականները, համալսարանականները, արծվաշենցիները և շատ ուրիշները, իշխանություններին պահանջ ներկայացնելով, շեշտում են, որ «քաղաքականությամբ չեն զբաղվում», սակայն, չգիտես ինչու, ակնկալում են քաղաքականությամբ զբաղվողների օժանդակությունը: Ավելին՝ բնակչությունն այնքան պառակտված է, որ տաքսիստներին չեն հետաքրքրում ուսուցիչների, համալսարանականներին՝ նաիրիտցիների, արծվաշենցիներին՝ հադրութցիների խնդիրները: Նրանց միավորում է միայն «քաղաքականությամբ չզբաղվելը»: Դե, պարզ է, որ նրանցից որևէ մեկի խնդիրը չի լուծվում: «Քաղաքականությամբ զբաղվելը» մեր երկրում համարյա քրեականացված է: Դրա համար էլ այս օրն ենք ընկել:
ՀԳ. Ի դեպ, «ոստիկանը մերն է»«քաղաքականությամբ չզբաղվողների» ավանդական կարգախոսն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան