«ՍԴ դատավոր են ընտրել, որի ուղեղը կազմված է միայն «Մարտի 1» բառակապակցությունից»․ Աղվան Վարդանյան
![]() 209 Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 13:00 Խորհրդարանական ճեպազրույցի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հանդես եկավ ներածական խոսքով․ «Շնորհավորում եմ. անցած շաբաթ հայկական ժողովրդավարությունը նոր փայլուն նվաճումներ արձանագրեց, մենք ունենք ԿԸՀ նախագահ՝ միակուսակցական համակարգից, մենք ունենք ԲԴԽ նախագահ՝ նույն տեղից, ՍԴ դատավոր են ընտրել, որի ուղեղը կազմված է միայն «Մարտի 1» բառակապակցությունից, նաև ՄԻՊ ունենք՝ նույն թևից, այնպես որ, տարօրինակ է, որ միջազգային կառույցները, դեսպանատները չեն ողջունում այս առաջընթացը»։ Այնուհետև պատգամավորն անդրադարձավ իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությանը՝ զուգահեռներ տանելով Փաշինյանի նախորդ ու ներկա հայտարարությունների միջև․ «Ասել է՝ ժողովրդավարություն եմ բերում, միակուսակցական բռնապետություն է փորձում խաղալ, ասել է՝ խաղաղություն է բերում, բերել է պատերազմ, ասել է՝ առանց Արցախ Հայաստան չկա, ասում է՝ Արցախ չկա, 2021-ին ասել է՝ Արցախի ինքնորոշում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, հետո ասում է՝ ի վիճակի չենք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունը, անվտանգությունը, ասել է՝ ՀՀ սահմանները, ինքնիշխանությունը կարմիր գիծ են, սակայն Ադրբեջանը մտել է ՀՀ, նա շարունակում է բանակցել «հավաստի աղբյուրի» նորանոր զիջումներով։ Պատերազմից հետո սահմանագիծն ամրացնելու փոխարեն 200 մլն դոլար պարգևավճար են տվել, տասնյակ միլիոններ ուղղել են ԱԱԾ, Ոստիկանություն, ՊՊԾ, Քննչական, միլիարդների այլ անիմաստ ծախսեր արել»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
