«Փաշինյանը 2 տարբերակ է առաջարկել Արցախի նախագահին». Նաիրա Զոհրաբյան
![]() 1897 Երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2022 թ., 21:42 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստան ժամանած Արցախի նախագահին հարց ուղղեց. «Արայիկ Հարությունյան, ի՞նչ եք քննարկելու Փաշինյանի հետ, չգիտեմ՝ գալիս եք՝ ինչի՞ շուրջ բանակցեք, չէ՞ որ Փաշինյանը քեզ երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ցեղասպանություն, կամ Արցախի հանձնում՝ Ադրբեջանին, և դու որն էլ ընտրես՝ մեկ է, դավաճան ես»,- ասաց Զոհրաբյանը։ «Ինչ վերաբերում է Արցախի քաղաքական էլիտային, ապա պետք է նշեմ, որ նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանի այս իշխանությունն իրենց ծախել է և հանձնել, և, ինչպես դիջեյ Էդոն է ասում՝ Հայաստանը չունի այլևս հնարավորություն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, այսինքն՝ ասում է՝ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության առաջ»,- ասաց Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, սակայն, որ օրերս Արցախում կայացած ինքնաբուխ հանրահավաքը կդառնա ազգային զարթոնքի մեկնարկ, և, ինչպես 1988-ին ամեն ինչ սկսվեց Արցախից, այնպես էլ հիմա հայկական երկու պետությունների փրկությունը կսկսվի Արցախից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
