Փաշինյանը փորձում է հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին. «Հրապարակ»
![]() 512 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ հրավիրել, որ Արցախի նախագահը մասնակցեր։ Մեկ տարի առաջ ՀՀ ԱԽ նիստերին ոչ միայն ԱՀ նախագահն էր մասնակցում, այլև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, երբեմն՝ այլ պաշտոնյաներ էլ։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է Ալիևին համոզել, որ Հայաստանի համար Արցախի թեման փակված է։ Չի բացառվում, որ սա Ալիևի ուղիղ պահանջն է, որ ոչ միայն Արցախ չմեկնեն, այլև Արցախի պաշտոնյաներին չընդունեն, համատեղ նիստեր չանեն։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձում է հասնել Հարությունյանի հրաժարականին, որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել, ու պետական կառույցները պարալիզացվեն, Արցախը դառնա անգլուխ մարմին։ Պատահական չէ, որ օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ իշխանությունների հետ կապեր ունեցող Տիգրան Պետրոսյանն էր»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
