«Հիմա մոդայիկ է դարձել, որ տեղյակ-անտեղյակ պնդում են, թե երեսուն տարի ոչ մի բան չի արվել»․ Արցախի նախկին արտգործնախարար
![]() 250 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 12:42 Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը 24TV-ին տված հարցազրույցում խոսելով Պրահայում քառակողմ հանդիպման ու տարածված հայտարարության մասին, ասել է հետևյալը․ «Հերթական անգամ Ադրբեջանին հաջողվեց առաջ տանել իր պահանջները, իր բանակցային դիրքերը... ՀՀ իշխանությունները պնդում էին, որ «Զանգեզուրի միջանցք»-ը բացառվում է, թույլ չի տա իր սուվերենության հաշվին որևէ տրանսպորտային հաղորդակցություն, բայց հաջորդ օրը վարչապետը ստիպված եղավ թվիթերյան գրառմամբ հաստատել, որ հայկական կողմը տանուլ է տվել այդ կետում։ Առանց Արցախի ՀՀ-ն նույնպես վտանգված է, հիշեցնեմ, որ այն բոլոր տարածքները, որտեղ այսօր դիրքային կռիվներ են տեղի ունենում, ժամանակին հարևան էին Արցախին, և այնտեղ երեսուն տարուց ավել որևէ գործողություն, վտանգ չի եղել»։ Միրզոյանը նաև անդրադարձել է վարչապետ Փաշինյանին հասած բանակցային ժառանգությանը․ «Հիմա մոդայիկ է դարձել, որ մարդիկ տեղյակ-անտեղյակ պնդում են, թե երեսուն տարի ոչ մի բան չի արվել, և այս խեղճ իշխանությունները ստիպված զրոյական մակարդակից են սկսել, դրա համար այսպիսի վիճակում ենք, սակայն այնուամենայնիվ, ես պատրաստ եմ վիճել, պնդել, որ երեսուն տարվա ընթացքում բավականաչափ աշխատանք է տարվել, բավականաչափ լուրջ մշակումներ են եղել, ձեռքբերումներ, որոնք թույլ էին տալիս հայ բանակցողին հանդես գալ բավականին ամուր և նույնիսկ նախահարձակ դիրքերից»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
