«Ակնհայտ կոռուպցիա՝ հակակոռուպցիոն բազմաթիվ մարմինների ղեկավարների մասնակցությամբ». Էդգար Ղազարյան
![]() 266 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 13:12 Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը․ «Ակնհայտ կոռուպցիա՝ հակակոռուպցիոն բազմաթիվ մարմինների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում ստեղծվել և գործում են․ - ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, - Գլխավոր դատախազի տեղակալ կոռուպցիայի դեմ պայքարի գծով, - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ստորաբաժանում, - Հակակոռուպցիոն դատարան, - Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորներ, - Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ, - ՀՀ վարչապետին առընթեր հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ։ Այս ամենի առկայության պայմաններում 2021 թվականի հայտարարագրով 500․000 դրամով ЗИЛ բեռնատարի վարորդ հանդիսացող ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանկային հաշիվներում անգամ 1 դրամ գումար չունի, սակայն տանը պահել է 11 մլն դրամ և 8․500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար՝ միաժամանակ գտնվելով վարկի տակ, ադրբեջանցիների կողմից Բերձոր և Աղավնո ներխուժման օրն իշխանական խունտայի հետ համագործակցող նախկին օլիգարխ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում կազմակերպել է հարսանեկան խնջույք՝ իր հայտարարագրած եկամուտներն ակնհայտորեն գերազանցող ծախսերով, որին, ամենայն հավանականությամբ, մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների ղեկավարները։ Մինչ օրս չկա որևէ հրապարկում այդ ակնհայտ փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վարույթ նախաձեռնելու կամ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ։ Իրավապահ մարմինները հանձնարարություն ունեն զբաղվել միայն ընդդիմադիր գործիչների վրա շինծու գործեր կարելով»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
